Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև:

«Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Դեսպան ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում:«Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում»,-ասել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում