ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունները պահվում են. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածությունները պահվում են, և իրավիճակն այնտեղ կայունանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, ՌԴ նախագահն այս մասին ասել է BRICS-ի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:

Խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին՝ ՌԴ նախագահը հիշեցրել է, որ սեպտեմբերին սրվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամական երկրների միջև և համոզել նրանց հանգել փոխզիջումային որոշումների: Մեր միջնորդական ջանքերի արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի ամբողջական դադարեցման և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ տեղակայելու մասին»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ այդ ամենը ֆիքսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մեջ: Նա կարոևրել է այն հանգամանքը, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահվում են, ամբողջությամբ դադարեցված են ռազմական գործողությունները, իրավիճակը կայունանում է:

ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդար հիմքի վրա ինչպես Հայաստանի, այնպես էլԱդրբեջանիժողովուրդների համար:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան