Վարչապետը կարևորեց ինստիտուտների գործունեությունը՝ անվտանգությունը, կայունությունն ապահովելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ ստեղծված իրավիճակում թե խորհրդարանը, թե նախագահը և թե մնացած բոլոր ինստիտուտները գործեն, և բոլորի գործունեությունը կոնկրետ ուղղված լինի անվտանգությունն ու կայունությունն ապահովելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ եթե ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, նախարարները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և վարչապետի ընդունած որոշումից, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում և ճգնաժամի մեջ են, արդյոք չի՞ կարծում, որ պետք է օր առաջ արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին:

Վարչապետը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում գոնե երկու անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել, որին մասնակցություն է ունեցել Հանրապետության նախագահը, նիստերից մեկին ՝ Վեհափառ Հայրապետը, նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: «Նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել: Այո, կոնկրետության հետ կապված շատ նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետև եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել ժամերի ընթացքում, շատ սահմանափակ ժամանակում: Եվ այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակաշրջանում՝ խորհրդակցելով ԶՈՒ գլխավոր շտաբի և Արցախի քաղաքական ղեկավարության հետ»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ կոնկրետ իրադարձություններ էին զարգանում, և այդ իրադարձություններին պետք էր շատ կոնկրետ արձագանքել:

Ինչ վերաբերվում է ինստիտուտների գոյությանն ու գործունեությանը՝ Փաշինյանն ասաց, որ այդ ինստիտուտներն իհարկե գործում են և կգործեն: Նա շատ կարևորեց, որ հիմա Հայաստանում կայունությունն ու հանրային անվտանգությունը լիովին երաշխավորվի: «Եվ մենք այսօր պետք է կենտրոնանանք այդ խնդրի վրա: Եվ խորհրդարանը, թե հանրապետության նախագահը և մնացած բոլոր ինստիտուտները պետք է գործեն, և մեր բոլորի գործունեությունը պետք է կոնկրետ ուղղված լինի անվտանգությունն ու կայունությունն ապահովելուն»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ իր համոզմամբ այդ ինստիտուտները գործունակ են և ունեն գործելու մանդատ և լիազորություն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարություն են ստորագրել:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Բաքվում շարունակվում է Արայիկ Հարությունյանի և ԼՂ-ի նախկին պաշտոնյաների նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Վրաստանի և Հունգարիայի խորհրդարանները ստորագրել են շրջանակային գործընկերության համաձայնագիր

Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԵՄ-ն Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնում է առանց վիզայի ճամփորդելու հնարավորությունը

ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ նախագահն ընդունել է ժամկետային զինծառայողների

Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Տիգրան Մանսուրյանին նվիրված առաջին մենագրությունը նորովի կբացահայտի կոմպոզիտորին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

ՀՀ նախագահն ընդունել է Հնդկաստանի դեսպանին, շնորհավորել հնդիկ ժողովրդին ազգային տոնի առթիվ

Հունվարի 28-ի միջոցառումների անոնս