Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին ասուլիս կտա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հանդես կգա մամուլի ասուլիսով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նիկոլ Փաշինյանը «Տելեգրամ»-ի իր էջում գրել է, որ ասուլիսին կհրավիրվեն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողները։
Ասուլիսը կմեկնարկի ժամը 12։00-ին։