Տնտեսություն

Աշխատավարձի ամենաբարձր աճը գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 186 հազ. 967 դրամ (386.1 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել 4.7%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 166 հազ. 361 դրամ և 7.4%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 815 դրամ և 3.2%։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.2%, գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կազմելով 179 հազ. 723 դրամ, 11.1%, արձանագրվել է շինարարության ու տեղեկատվության և կապի ոլորտներում. առաջինում միջին աշխատավարձը կազմել է 202 հազ. 89 դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 474 հազ. 998 դրամ։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում աճել է 10.4%-ով և կազմել 175 հազ. 534 դրամ, առողջապահության և սոցիալական սպասարկման ոլորտում աճել է 9.1%-ով և կազմել 183 հազ. 460 դրամ, իսկ կրթության ոլորտում աճել է 7.1%-ով և կազմել 126 հազ. 871 դրամ։

Հայերեն

Դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել հափշտակության մեջ և արգելել պետական պաշտոն զբաղեցնել

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում կառուցողականություն է դրսևորում. Գերմանիայի նախագահ

Գեղարքունիքի մարզում ավելացել է ոչխարի, նվազել՝ տավարի և խոզերի գլխաքանակը

Հայաստանը շահագրգռված է, որ սահմանին կայունություն լինի. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հարցազրույցը Բրազիլիայի «Radio Senado»-ին

Գեղարքունիքի մարզի համայնքները սեփական եկամուտները 2025 թ-ի մարտի 1-ի դրությամբ հավաքագրել են 87,7 տոկոսով

Կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք

Գեղարքունիքում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2025-ի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

Հայաստանի նախագահը վստահեցրել է, որ Երևանը հետևողական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում

Իսրայելական հարվածներից շուրջ 100 մարդ է զոհվել Գազայում երկու օրվա ընթացքում