«Աթենք» մսամթերքի ընկերությունը կրկին արժանացել է «Սպառողի Քվե» մրցանակին
1 րոպեի ընթերցում

«Աթենք» մսամթերքի ընկերությունը կրկին արժանացել է «Սպառողի Քվե» մրցանակին՝ հաստատելով իր դիրքը որպես հայ սպառողների վստահության խորհրդանիշ։
Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է սպառողների քվեարկության արդյունքների հիման վրա՝ այն ընկերություններին, որոնք առանձնանում են բարձրորակ արտադրանքով, բարեխիղճ գործելաոճով և սպառողների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։
Հայաստանի սպառողների միությունն անվանակարգերի հաղթողներին որոշելիս առաջնորդվում է մի շարք չափանիշներով` ներառյալ գին-որակ համադրությունը, որն «Աթենք»-ի համար մշտապես եղել է առաջնային։
Տարիներ շարունակ «Աթենք»-ը բարձրորակ մսամթերքի արտադրության շնորհիվ դարձել է սպառողների նախընտրելի ընտրություններից մեկը՝ անընդհատ պահպանելով և զարգացնելով իր որակի, նորարարության և սպառողների գոհունակության սկզբունքները։
Այսօր ընկերությունը շարունակում է իր առաջընթացը՝ Գետամեջ համայնքում կառուցելով տարածաշրջանում եզակի նորարարական գործարան։
Այս կարևոր նախաձեռնությունը հնարավորություն կտա ընդլայնել արտադրության ծավալները և սպառողներին առաջարկել լավագույնը՝ զուգահեռ ավելացնելով իր նվաճումների շարքը։