Տնտեսություն

Կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք

Հայաստանում կենսաթոշակային քարտերով անկանխիկ գնման դեպքում հետվճարի միջոցառման մեկնարկից՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ի վեր մինչև 2024-ի վերջ, կենսաթոշակային քարտերով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2024թ-ին վերանայվել է անկանխիկ վճարումների դեպքում կենսաթոշակառուներին, նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը: Շահառուներին հնարավորություն է տրվել անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար: Նախկինում կիրառվող 10 տոկոսի փոխարեն հետվճարը սահմանվել է 12 տոկոս, հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձել է 6000 դրամ:

«Միջոցառման մեկնարկից մինչև 2024թ դեկտեմբերը ներառյալ կենսաթոշակային քարտով կատարվել է ավելի քան 190.7 մլրդ դրամի անկանխիկ գործարք»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում