Լավրովը և Մնացականյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով առաջիկա անելիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը, նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ ապահովման հետ կապված խնդիրները:

«Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության ծրագրերի մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության հաստաման նշանակությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի թեթևացման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր