ՌԴ նախագահը պարգևատրել է Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի անձնակազմին Արիության շքանշանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի հրամանատար Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և վիրավորված ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին պարգևատրել է Արիության շքանշանով:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից:

«Ռուսաստանի Դաշնության նախագահը Արիության շքանշանով պարգևատրել է ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին, մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում: Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքովզոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը վիրավորվել:

Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել:

Հայերեն Русский

Վաղ և հարկադիր ամուսնությունների խնդիրը պետք է դուրս բերել համայնքային տիրույթից ու դարձնել ավելի լայն քննարկման առարկա․ ԱԺ պատգամավոր

Ռուբեն Ռուբինյանն ու Անտոն Հոֆրայթերը քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Եվրախորհրդարանը լիագումար նիստում հավանություն տվեց Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների մաքսատուրքերի ժամանակավոր վերացմանը

Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լեհաստանը զորքերով կուժեղացնի Ուկրաինայի հետ սահմանը. ՊՆ

ՀՀ կենտրոնական բանկը պատրաստ է արձագանքել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր թանկացման հետևանքներին

Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները ցույց են տվել, որ դատախազական վարույթների ընդհանուր թիվն առնվազն կրկնապատկվել է. ՀՀ գլխավոր դատախազ

Մոսկվան Կիևի հետ էներգետիկ հրադադարի Թրամփի գաղափարը լավ նախաձեռնություն է համարում

Սերը՝ պատերազմի ժամանակ. թատերասերների դատին հանձնվեց «Ռոմեո Ջուլիետ. դեժավյու» ներկայացումը