Մենք ուզում ենք, որպեսզի Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի Նախիջևանով. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ կան պատկերացումներ ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից հետո կայանալիք բանակցություններում քննարկվելիք հարցերիվերաբերյալ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որպեսզի, օրինակ, Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով: Մենք խոսում ենք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝դա նաև Թուրքիայի՞ն է վերաբերում՝ սահմանների վերաբացումը, Փաշինյանը պատասխանել է. «Ոչ: Որովհետև Թուրքիան այս համաձայնության մաս չէ: Մենք ուզում ենք դեպի Ռուսաստան ունենալ ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի հնարավոր ճանապարհներ, և, եթե, օրինակ, այդ բանակցությունների արդյունքում մենք կարողանանք հասնել մեր խնդիրներին, պատկերացրեք՝ ինչպիսի շրջադարձային փոփոխություն կլինի Հայաստանի համար, եթե, ի վերջո, երկաթուղին մեր երկրում դառնա իրական գործոն, որը մեզ կկապի Պարսից ծոցի և Ռուսաստանի հետ: Սրանք նույնպես նպատակներ են, որոնք նաև այս փաստաթղթի շնորհիվ կարող են իրագործվել, կարող են նաև չիրագործվել»,- մանրամասնեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին քանի որ պատերազմի դադարեցման հայտարարության մեջ դրանք նշված էին, նախնական համաձայնություն կա՞ այդ առումով՝ վարչապետն ասաց. «Նախնական ոչ թե համաձայնություն, այլ ըմբռնում: Եթե դա ձևակերպված է, ուրեմն կա ըմբռնում: Բայց դա հասկանալիորեն բանակցությունների հարց է և բանակցությունների թեմա է, որոնք պետք է տեղի ունենան»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Չինաստանում օգոստոսին կատակլիզմներից վնասը գերազանցել է 5,3 միլիարդ դոլարը

ԵՄ-ն Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար ևս 3,3 միլիարդ եվրո կհատկացնի