Քաղաքականություն

16 կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին կկազմակերպեն մոմավառություն

1 րոպեի ընթերցում

16 կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին կկազմակերպեն մոմավառություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին մոմավառություն կլինի՝ նվիրված պատերազմում զոհվածների հիշատակին: Նրա խոսքով` նոյեմբերի 15-ին կկազմակերպվի հանրահավաք:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին և 12-ին:

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դուրս է գալիս 17 կուսակցությունների նախաձեռնությունից և կոչ է արել այս պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարներով՝ թույլ չտալու պետականության խարխլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում