Հասարակական

ՌԴ-ն Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Հայաստանում սահմանային 5 լրացուցիչ ուղեկալ է տեղակայել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստ»-ին, այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում սահմանապահ ծառայության բազայում տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ»,- ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու հարցով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում