Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Թագավարության պատվիրակության հայտարարությունում:

«Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքում: Հասկանալի է, որ քաղաքացիական զոհերի և տեղահանվածների թվերի աճի, ինչպես նաև COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում հրադադարը հրատապ անհրաժեշտ էր: Այս գործողությունները կկանխեն մարդկային հետագա կորուստները, և հուսանք, որ կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ քանի մարտերը հանդարտվում են, և ձմեռը մոտենում է, իրենք երկու կողմերին էլ հորդորում են առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը՝ հատկապես կենտրոնանալով կանանց և երեխաների կարիքների վրա: Շեշտվում է, որ և՛ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, և՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պետք է լիարժեք հասանելիություն տրվի և աջակցություն ցուցաբերվի`քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու և բարեխղճորեն`հնարավոր դարձնելով հումանիտար օգնության շտապ մատակարարումը»,- ասված է հայտարարությունում

Միացյալ Թագավարությունը վերահաստատել է իր աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին `որպես հիմնական ձևաչափի, որի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել վերջնական որևէ կարգավորում: «Դրա Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տևական լուծման համար, իսկ դրա կառույցները ՝ դրանց իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին սերտորեն համագործակցել համանախագահների հետ`ի աջակցություն նրանց ջանքերի»,- ասված է հայտարարությունում:

Հայերեն English Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը