Հադրութցիները նամակներ փոխանցեցին նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութ քաղաքի բնակիչները նամակներ հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատաներին՝ հատկապես Հադրութի հարցում աջակցության ակնկալիքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքված հադրութցիներից մի քանի կանանց ընդունեցին ԱՄՆ դեսպանատան տարածքում:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հադրութցի Մերի Դավթյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են դեսպանատան աշխատակցին և հանձնել նամակը:

«Աշխատակիցը պատրաստակամորեն լսեց, և ասաց, որ դեսպանն էլ շահագրգիռ է հանգուցալուծմամբ, ասաց, որ հրավիրվելու է կլոր սեղան-քննարկում, որին կարող ենք նաև մենք մասնակցել»,-ասաց նա;

Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիների նամակը վերցրեց դեսպանատան աշխատակիցը՝ դարպասների մոտ: Հավաքվածները հնարավորություն չունեցան իրենց պահանջը ներկայացնել դեսպանատան ներկայացուցչի:

Համանախագահող երեք երկրների՝ ՀՀ-ում դեսպանություններին հանձնված նամակները նույնաբովանդակ էին: Ինչպես նշել էր հադրութցի Մերի Դավթյանը՝ Հադրութը պետք է դեօկուպացնել ադրբեջանական ահաբեկչական երկրից, Հադրութը պատմականորեն եղել է և պիտի լինի հայկական: Դեսպանատների մոտ հավաքվածներն այս հարցում ակնկալում են համանախագահող երկրների աջակցությունը, նրանք ակնկալում են, որ ստորագրված փաստաթղթում վերախմբագրում կարվի:

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքված հադրութցիներին ընդունել էր անձամբ դեսպան Ժոնաթան Լաքոտը, դեսպանատան բակում լսել նրանց, նշել, որ դեսպանատան դռները միշտ բաց են նրանց առաջ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք