Քաղաքականություն

Ազատության հրապարակից ոստիկանություն բերվածներից 41-ն ազատ են արձակվել

1 րոպեի ընթերցում

Ազատության հրապարակից ոստիկանություն բերվածներից 41-ն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանություն բերվածների թիվը ինչպես մեկ ժամ առաջ էր, չի փոխվել, նրանք 129-ն են եղել: Սակայն ժամը 15:30-ի դրությամբ բերվածներից 41 հոգի արդեն ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: Ներկայումս հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները գտնվում են Կառավարության շենքի մոտ:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում