Իրավունք չունենք թուլանալու. Հակոբ Արշակյանի կոչը ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացման գործին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ նախարար Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը:

«Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում, թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։ Շարունակեք աշխատել նույն եռանդով` ներդնելով առավելագույն ջանքերը։

Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը։ Շնորհակալ եմ Ձեր ներդրած ջանքերի համար»,-նշել է Հակոբ Արշակյանը:

Հայերեն Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին