Պաշտոնական

ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում