Ռուս գիտնականները հայկական թեմաներով իրենց գրքերի վաճառքի գումարը կնվիրեն Արցախին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի մի խումբ գիտնականներ քարոզարշավ են սկսել ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և վաճառքի են հանել հայությանն ու Հայաստանին վերաբերող իրենց գիտական աշխատություններն ու գրքերը և կոչ են անում ամբողջ աշխարհին գնել դրանք և այդպիսով օգնել Արցախին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Նիդերլանդական օրագիր» կայքը, ակցիան կրում է «Օգնություն Արցախին» խորագիրը: Սա մարաթոնի առաջին քայլն է, որը սկսվել է հոկտեմբերի 10-ից ի վեր։ Հասույթն ուղարկվելու է Արցախին:Ակցիան կազմակերպել է Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցությունը` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու տեղի թեմի օժանդակությամբ։

Գիտնականները նաև ուղերձ են հղել, որտեղ ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետանու և զրահամեքենաների գործադրմամբ Արցախի վրա հարձակման արդյունքում Հարյուրավոր զինվորներ ու տասնյակ խաղաղ բնակիչներ զոհվեցին, ավերվեցին եկեղեցիներ, հասարակական շենքեր»,- հայտնել են գիտնակաները։

Նախաձեռնության հեղինակներն են Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս, կադրերի պատրաստման կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, Ռուսաստանի Նախագահի «Վստահություն» ակումբի համակարգող խորհրդի անդամ Աբգար Հայրապետյանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի ակադեմիկոսների ընկերակցության փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, Մ. Վ. Լոմոնոսովի ոսկե մեդալի և Վերնադսկու ոսկե աստղի ասպետ, «Կայսերական մշակույթ» մրցանակի դափնեկիր Միխայիլ Լեմեշևը, ակադեմիկոս, ընկերակցության քարտուղար, բանաստեղծ, գրող,Ռուսաստանի գրողների միության, Գրականության ակադեմիայի իսկական անդամ,համակարգող խորհրդի անդամ, Ռուսաստանի Նախագահի «Վստահություն (Доверие)» ակումբի կայքիգլխավոր խմբագիր Վալերի Բելովը, Ակադեմիկոսների ընկերակցության իսկական անդամ, պատմաբան, գրող, պրոֆեսոր, Ռուսաստանի և շրջակա պետությունների պատմության անկախ փորձագետ Ալեքսանդր Չերյոմինը և գրող, բանաստեղծ, միջազգային լրագրող, ակադեմիկոս Գրիգորյանի անվ. գիտամշակութային հաստատության տնօրեն Հասմիկ Սերմարիչան։

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը