Հայաստանում հաստատվել է COVID-19-ի դեպքերի ամենամեծ թիվը՝ 2476 նոր դեպք. ապաքինվել է 1476 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 104249 դեպք, որոնցից 63 258-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39055 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 5339 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 434026 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2476 նոր դեպք և 1476 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1533 (ավելացել է ևս 27-ով) դեպք: Արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 403 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Français Русский

«Մասրիկ» գազավորված ըմպելիքների արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Ամերիկացիներն առաջին անգամ զբաղեցրել են Bloomberg-ի միլիարդատերերի աղյուսակի բոլոր առաջին 10 տեղերը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին

Մարտունիի երաժշտական դպրոցում դուդուկահար Գևորգ Դաբաղյանի մասնակցությամբ անցկացվել է վարպետության դաս

Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազները

ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ամեն ինչ հիանալի անցավ. «Tour of Armenia» հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով