Տարածաշրջանային

Թալիշները բացահայտում են Ալիևի «հանդուրժողական» կերպարը

3 րոպեի ընթերցում

Թալիշները բացահայտում են Ալիևի «հանդուրժողական» կերպարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրեա ժողովրդին ուղղած Նոր տարվա շնորհավորական ուղերձում նշել էր Ադրբեջանում «կրոնական-էթնիկական հանդուրժողականության առկայության մասին»: Ասվածի հավաստիությունը ստուգելու նպատակով, ադրբեջանական «FaktYoxla» լրատվական կայքը հանձն էր առել ուսումնասիրություն կատարել, որի արդյունքում նոյեմբերի 3-ին հրապարակված հոդվածում կայքը նշել էր Իլհամ Ալիևի ասածի «ճշմարտացիության» մասին:

Այնուամենայնիվ, նոյեմբերի 6-ին, ազգությամբ թալիշ Ռահիմ Շալիևը Ֆեյսբուքի իր սոցիալական կայքում քննադատական գրառում է կատարել «FaktYoxla» կայքի հոդվածի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Շալիևի գրառումը, ազգությամբ թալիշ օգտատերը առաջ է քաշել միջազգային կազմակերպությունների կողմից քննադատվող փաստեր, որոնք առնվազն ապացուցում են Ալիևի կողմից հնչեցված հայտարարության ոչ ճշմարտացի լինելը:

Ըստ Շալիևի՝ թալիշները Ադրբեջանում ամենաշատ խնդիրներ ունեցող փոքրամասնությունն են, որոնց մասին նույնիսկ մեկ բառ չի գրվել վերոնշյալ հոդվածում: Թալիշներն առնչվում են մի շարք խնդիրների. մասնավորապես՝ ազգությամբ թալիշ երեք գիտնականների՝ Նովրուզալի Մամեդովի, Հիլալ Մամեդովի և Ֆահրեդդին Աբասզադեիի ձերբակալությունը, (Նովրուզալի Մամեդովը սպանվել է բանտում), որևէ ուսումնական կենտրոնում կամ դասընթացի միջոցով թալիշերեն սովորելու հնարավորության բացակայությունը, թալիշագիտության ֆակուլտետի վերացումը, թալիշների անունների ու ազգանունների կիրառման արգելքը, թալիշերենով գրքերի վաճառքի խոչընդոտումը, Ադրբեջանի կառավարության կողմից հեռուստատեսության և ռադիոյի մասին կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների չիրականացումը, թալիշ ակտիվիստների հասցեին անջատողական լինելու վերաբերյալ հնչեցվող մեղադրանքները, առանց դատարանի որոշման թալիշական կայքերի արգելափակումը:

«Եթե ադրբեջանական ղեկավարությունը կարծում է, թե այս քննադատական բողոքը մշտապես արվելու է Ֆեյսբուքի մակարդակով, ապա սխալվում է: Մենք այս մասին բազմիցս հայտնել ենք լրատվամիջոցներին, որպեսզի համոզվենք նրանց անկեղծության մեջ: Սակայն մենք այլևս չենք մնա այս տեսակ բողոքների սահմաններում: Եթե քաղաքացիական հասարակությունը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ապա մեր կողմից ձեռնարկվելիք հակաքայլերի համար ստիպված կլինի մեղավորներ փնտրել միայն իրենց մեջ»,- եզրափակել է Շալիևը:

Էմմա Արդարյան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում