Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար եկող տարի բյուջեից կհատկացվի 800 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2021-ի պետբյուջեից 800 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախարարության հաջորդ տարվա ընդհանուր բյուջեն կազմում է 210.8 մլրդ դրամ, որից 37.3 մլրդ դրամը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են: Աշխատանքի վարձատրության հոդվածով ծախսերը 1.3 մլրդ են, որը 2020-ի պետբյուջեի հաստատված գումարից 51.3 մլն դրամով պակաս է:

«Ունենք «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագիր: Դա շուրջ 37 բնակավայրերի է վերաբերում: Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, հատկացնում ենք 800 մլն դրամ»,- ասաց փոխնախարարը:

Միգրացիոն ոլորտի հետ կապված ծրագրերի համար կհտակացվի 2.3 մլրդ դրամ: Խոսքը վերաբերում է «Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրին, նաև փոքր միջոցառումների մի ամբողջ շարքի: Տերտերյանը մանրամասն ներկայացրեց նաև մնացած բոլոր ուղղությունները, ծրագրերը, որոնց ուղղվելու են բյուջեից հատկացված միջոցները:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից