Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների որոշման համաձայն, ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշվում է որպես Դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այսօր դպրոցում բռնության դեմ պայքարի մասին խոսելուց բացի, անհրաժեշտ է գիտակցել, թե ինչպիսի բռնություն է կիրառվում արցախցի երեխաների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով:

«Տեսնում ենք, որ այդ սանձազերծած ագրեսիայի հետևանքով խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը: Նրանք հնարավորություն չունեն իրենց կրթության իրավունքն իրացնելու մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում: Դրանից բացի, մենք ուսումնական հաստատություններում ունենք զգալի ավերածություններ: Վերջին տվյալների համաձայն, շուրջ 61 դպրոց և 10 մանկապարտեզ զգալիորեն վնասվել են: Այն ենթակառուցվածքները, որոնք կրթության իրավունքի վերականգնման հնարավորություն են ընձեռում, լուրջ բարեկարգման անհրաժեշտություն ունեն»,- ասաց նախարարի տեղակալը:

Կրթության իրավունքի խախտման, և այս իմաստով բռնության թիրախ են դառնում նաև ՀՀ-ի սահմանամերձ համայնքների սովորողները: Պատերազմական գործողությունների սանձազերծման առաջին իսկ օրվանից, ելնելով անվտանգության նկատառումներից, սահմանամերձ համայնքների երեխաների կրթությունը կազմակերպվեց հեռավար եղանակով: Շուրջ 10 հազար սովորողներ չկարողացան ուսումնական հաստատություններ հաճախել արդեն իսկ սեպտեմբերի 28-ից:

«Դրանից բացի, մենք ունեցանք դպրոցների թիրախավորման դեպքեր Հայաստանում, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում: Մենք տեսնում ենք շարունակական թիրախավորում, բռնություն: Երբ խոսում ենք երեխաների հանդեպ բռնությունից, ապա շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական այս դրությունը մեծապես վտանգում է նրանց իրավունքները: Այս շարունակական բռնությունը, կրթության իրավունքի ոտնահարման հետ մեկտեղ, դպրոցականների հոգեկան առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ է առաջացնում: Այսօր ոտնահարված են երեխաների տարրական իրավունքները»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում