Տարածաշրջանային

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի  ազատազրկումը բողոքի առիթ է դարձել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հակաիշխանական գործունեություն ծավալող լրագրողի  ազատազրկումը բողոքի առիթ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում «Azel» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Աֆգան Սադըգովը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրան իշխանությունները մեղադրում են բռնաբարության հոդվածով, սակայն Սադըգովը, նրան աջակցողները դա համարում են շինծու մեղադրանք և հետապնդումների իրական պատճառ են համարում լրագրողի հակաիշխանական գործունեությունը:

Ադրբեջանի տարբեր շրջաններում հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել՝ պահանջելով Սադըգովի ազատությունը: Ըստ Սադըգովի կնոջ, նույն գործով մեղադրվող Սաքիթ Մուրադովն ազատության մեջ է, քանի որ նա ծառայում է իշխանության մեջ գտնվող «հայամետ» պաշտոնյաներին: Սադըգովը մեղադրել է իշխանություններին կոռուպցիայի ու բյուջեի թալանի մեջ:

« Դատավորը շատ «արդար» որոշում կայացրեց և Աֆգանին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման: Նույն հոդվածով մեղադրվող Մուրադովն ազատության մեջ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սադըգովի կինը՝ Սեվինչ Սադըգովան գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիայի առաջին օրերից սկսած՝ Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմադիր լրագրողների գործունեությունը: Բացի այդ, սահմանափակել է սոցիալական կայքերից օգտվելու հնարավորությունը:

Հերմինե Մինասյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում