Հակառակորդի հրետակոծության հետևանքով Դավիթ Բեկ գյուղում վնասվել են գերեզմանոցի խաչքարները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վնասվել են տներն ու գերեզմանոցի խաչքարները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Զինուժ մեդիա»-ի պատրաստած ռեպորտաժից:

Թշնամու սանձազերծած գործողությունների արդյունքում բազմաթիվ տներ ավերվել են, կան ավերածություններ, 1 զոհ և 2 վիրավոր: Զոհված անձն այդ պահին եղել է մեքենայի ղեկին, վիրավորներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

«Բոլորը նույն մեքենայի մեջ էին: Վիրավորներից մեկը կամավորական էր, խրամատից նոր էր վերադարձել, գնում էր հանգստանալու: Մեքենայում կար նաև մի կին, որը նույնպես վիրավորվել է»,- նշեց բնակիչներից մեկը:

Մեկ այլ ականատես էլ ընդգծեց, որ իրենց գյուղի բնակիչները դեռ 1992 թվականից սկսած այնքան փորձ ունեն, որ հիմա էլ նույն ոգով պահում են սահմանը: Հակառակորդը ռազմական սանձարձակ գործողությունների ժամանակ հերտակոծության տակ է պահել ոչ միայն խաղաղ բնակավայրը, այլև գյուղի գերեզմանոցը: Այնտեղ ավերվել են խաչքար-տապանաքարեր, ինչպես նաև այրվել է գերեզմանոցի մի զգալի հատվածը:

«Գյուղում մարդկանց տրամադրությունը մարտական է, վստահ ենք, որ հաղթելու ենք»,- ասաց Դավիթ Բեկի բնակիչներից մեկը:

Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ հակառակորդը նոյեմբերի 2-ին հրետանային միջոցներից ինտենսիվ կրակ էր վարել՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան