ԱԺ աշխատակազմը պարգևատրման ֆոնդից շուրջ 252 մլն դրամ է տնտեսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի աշխատակազմն այս տարի որոշակի տնտեսումներ է արել, ունի շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ պատգամավորներին և աշխատակազմի աշատակիցներին պարգևատրումներ չտալու հաշվին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որո՞նք են այն ծախսային հոդվածները, որոնցով 2020-ին տնտեսում կամ ավելի քիչ ծախս է իրականացվել:

Սիրականյանը հիշեցրեց, որ 2020-ի բյուջեում երկու անգամ տեղի է ունեցել խոշոր վերանայում: Առաջինը կապված է եղել համավարակի հետ, ինչի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ: «Ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատոկ վճարներ հոդվածը: Գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից»,- ասաց նա:

Երկրորդ անգամ վերանայում է կատարվել՝ ռազմական դրությամբ պայմանավորված, 100 մլն 500 հազար դրամ գումար է ետ վերադարձվել պահուստային ֆոնդ: Սա տեղի է ունեցել շենքային պայմանների բարելավման հոդվածից և ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների հոդվածից:

«2020 թվականի ընթացիկ կատարման մասով ունենք էլի տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ: Ամենամեծը պարգևատրման ֆոնդն է: Այստեղ, օրինակ, ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե համավարակով, թե ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես ԱԺ-ի աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,- ասաց Սիրականյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին