Ղարաբաղյան հիմնահարց

ՊԵԿ աշխատակիցները «Հայաստան» և «1000+» հիմնադրամներին փոխանցել են մոտ 530 մլն դրամ ի նպաստ Արցախի

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ աշխատակիցները «Հայաստան» և «1000+» հիմնադրամներին փոխանցել են մոտ 530 մլն դրամ ի նպաստ Արցախի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր ամսին ստացած պարգևավճարներն ուղղել են «Հայաստան» համահայկական և «1000+» հիմնադրամներին՝ ի աջակցություն Արցախի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին: Այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել, և, բնականաբար, բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին: Գումարները հավաքվել են իրենց ստացած եկամուտներից»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հրաժարվե՞լ են, արդյոք, պարգևավճարներից,ՊԵԿ նախագահն ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են, ապա հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն:

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է կազմում 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը, նա նշեց, որ ծրագրով նախատեսված է չափը, տվյալ պահին էլ դժվարացավ հստակ թիվ ասել:

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում