Պալերմոյի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի միասնական տեղեկատվական շտաբը:

«Մի քանի շաբաթից ավելի Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիական խաղաղ բնակչությունը և բոլոր հաստատությունները (հիվանդանոցները, դպրոցները, բնակավայրերը, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները ներառյալ), հրետակոծվում են և ավերվում են հրթիռային հարձակումներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի բանակի զինվորականների ակնհայտ և հայտարարված օգնությամբ, որոնց օգնում են իսլամիստ ահաբեկիչները՝ հատուկ բերված Սիրիայից Թուրքիայի միջոցով:

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) մի խորհրդանիշ է ողջ հայ ժողովրդի համար, որը սփռված է աշխարհով մեկ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետևանքով:

Նրա լեռների մեջ հնագույն հայկական քաղաքակրթությունը դարերով սերնդից սերունդ է անցել: Այստեղից են կյանք առել պատմական տարբեր ժամանակաշրջանում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինտեգրման և ինքնավարման շարժումներ:

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) ավելի քան մեկ դար է պահանջում է կցումը Հայաստանին՝ նախկին Սովետական Հանրապետության և արդեն երեսուն տարի՝ ինքնիշխան երկրին: Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն այս Երկիրը, որը արդեն դե ֆակտո հանրապետություն է իր պետական կառուցվածքով և կառավարմամբ ՝ ժողովրդավարությամբ ընտրված սեփական ժողովրդի կողմից»,-նշված է քաղաքային խորհրդի փաստաթղթում՝ կոչ անելով երկրի գործադիր իշխանություններին համապատասխան գնահատական տալ Արցախի դեմ ագրեսիային:

Արցախի անկախությունը ճանաչել են նաև Միլանի ևԱզոլոյի քաղաքային խորհուրդները:

Հայերեն العربية English Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է