#Աշխատում_ենք_որ_հաղթենք․ բացվել է IDBank-ի «Շենգավիթ» մասնաճյուղը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ն արդեն մասնաճյուղ ունի նաև Շենգավիթում․ այն հագեցած է ժամանակակից սպասարկման համար նախատեսված լավագույն տեխնոլոգիական լուծումներով և առանձնանում է սրահի յուրահատուկ ու նորաոճ ձևավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBаnk-ի հաղորդակցման բաժնից, Շենգավիթի մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով շաբաթական 7 օր, 24 ժամ կարելի է օգտվել 250-ից ավելի ծառայություններից՝ կանխիկի մուտքագրում/ելքագրում, հաշիվների համալրում, կոմունալ վճարումներ և այլն:

Այստեղ, ինչպես և IDBаnk-ի մյուս բոլոր մասնաճյուղերում, պահպանվում են առողջապահության նախարարության կողմից սահմանված բոլոր կանոնները։ Բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում են, վերահսկվում է մարդկանց քանակը․ Բանկի ներսում և դրսում առկա են համապատասխան գծանշումներ։ Աշխատակիցներն ապահովված են պաշտպանիչ և կանխարգելիչ բոլոր միջոցներով։

Բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ #Հաղթելու համար պետք է շարունակեն գործել ուժերի գերլարումով և հատկապես խթանելով տնտեսության զարգացումը։ «Նոր մասնաճյուղի բացումը նպատակ ունի էլ ավելի հարմարավետ դարձնել IDBank-ի հաճախորդների փորձառությունը։ Իհարկե, Բանկը շարունակում է կատարելագործել թվային ծառայությունները՝ նորարար մոտեցումներով լավագույն սպասարկում առաջարկելով հաճախորդներին և հնարավորություն ընձեռելով օգտվել հեռավար ծառայությունների լայն շրջանակից։ Բայցևայնպես, մասնաճյուղերի քանակն ու որակը պիտի մշտապես համապատասխանեն մեր հաճախորդների կարիքներին՝ ապահովելով բարձրորակ, ֆունկցիոնալ ու հաճելի սպասարկում»,- ասել է Սուրեն Մարգարյանը։

Բանկում նաև նշել են, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը զուգահեռ՝ շարունակում են կատարելագործել IDBank-ի առցանց հարթակը, որի միջոցով հաճախորդներն առանց տանից դուրս գալու և ավելորդ ջանքեր գործադրելու կարող են կատարել ցանկացած գործարք և օգտվել արդիականացված ծառայությունների լայն շրջանակից առավել հարմար և անվտանգ եղանակով։

««Շենգավիթ» մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց 13 հասցեում․ այն IDBank-ի 13-րդ մասնաճյուղն է Հայաստանում․ Բանկը մասնաճյուղեր ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում և Աբովյանում։

#Աշխատում_ենք_որ_հաղթենք․

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին