ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատման հրամանագրեր է ստորագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Կարդացեք հոդվածը` Русский