Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը ճանաչում է ուրանի հարստացման` Իրանի իրավունքը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը ճանաչում է ուրանի հարստացման` Իրանի իրավունքը, սակայն իրանցիներին խորհուրդ է տվել առայժմ դրանից ձեռնպահ մնալ: «Ուրանը հարստացնել իրավունք ունի ցանկացած պետություն, որը միացել է Չտարածման պայմանագրինե,- հիշեցրել է Լավրովը Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում: «Սակայն Իրանի դեպքում արձանագրվել է ՄԱԳԱՏԷ-ին հաշվետվություն չներկայացնելու երկարատեւ շրջան, ինչը Չտարածման պայմանագրի խախտում է: Եվ քանի դեռ այն բոլոր հարցերը, որոնք ծագել են այդ շրջանում, չպարզաբանվեն եւ վստահությունը չվերականգնվի, մենք վերստին առաջարկում ենք մեր իրանցի գործընկերներին չօգտագործել այդ իրավունքը /ուրանի հարստացման/, որը, ընդսմին, նրանց անօտարելի իրավունքն էե,- ասել է նախարարը: Բացի այդ, Լավրովը նշել է, որ Իրանն այժմ միջուկային վառելիքի կարիք չունի: «Բուշերում կառուցվող ատոմակայանի ամբողջ վառելիքը մատակարարվում է Ռուսաստանի կողմից, որին կվերադարձվի բանեցված վառելիքը: Դրան համաձայն են Եվրամիությունն եւ ԱՄՆ-ն, ինչը եւս մեկ անգամ հաստատում է, որ միջուկային բնագավառում Իրանի հետ համագործակցելու մեր մոտեցումներում տարաձայնություններ չկանե,- ասել է նախարարը: «Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում չկա մի հարց, որի շուրջ կողմերի կարծիքները կտրուկ տարբերվեն: Ոչ մի հարցե,- հավաստիացրել է նա: «Ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը չեն ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենաե,- ասել Լավրովը` հիշեցնելով, որ Իրանը բազմիցս հաստատել է, որ դրան չի ձգտում: «Եթե դա այդպես է, ապա, իհարկե, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումը պետք է թույլատրվի, սակայն, հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի ընթացակարգերը եւ այդ միջազգային գործակալության հսկողության ներքոե,- նշել է Ռուսաստանի ԱԳ-ի ղեկավարը: Այն հարցին, թե արդյոք արեւմտյան կառավարությունները Մոսկվային ներկայացրել են Իրանի կողմից միջուկային զենք մշակելու ապացույցներ, Լավրովը բացասաբար է պատասխանել: «Չեմ կարծում, որ մենք իրարից թաքցնելու ինչ-որ բան ունենք: Ռուսաստանը, եվրոպական եռյակը եւ ԱՄՆ-ն մշտական սերտ շփման մեջ են Իրանի միջուկային ծրագրի հարցերը քննարկելիս: Մենք ամենքս էլ լիովին համաձայն ենք, որ Իրանը պետք է շարունակի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը, ինչը եւ նա անում էե,- ասել է նախարարը: Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ընդհանուր առմամբ գոհ է համագործակցության աստիճանից: «ՄԱԳԱՏԷ-ն հատուկ լրացուցիչ պահանջներ ունի Իրանի նկատմամբ, եւ մենք խորհուրդ ենք տալիս Իրանին դրանք բավարարելե,- հավելել է Լավրովը:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ