Արցախ

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը հարվածելու մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը հարվածելու մասին տեղեկատվությունը բացարձակ սուտ է. Դավիթ Բաբայան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ տելեգրամ ալիքներով տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ավտոշարասյանը, բացարձակ սուտ է: Armenpress|Türkçeտելեգրամ ալիքը հաղորդում է, որ այս մասին հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Լրացում. տեղեկատվությունը հերքել է նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկատվություն են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում