«Վրացական երազանք»-ն առաջատար է. ԿԸՀ-ն հաշվարկում է ընտրությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվարկելով 72.45 տոկոս քվեաթերթիկների տվյալները, հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 48.51 տոկոսը: «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» քաղաքական ուժը ստացել է ձայների 26.15 տոկոսը: Երրորդ տեղում «Եվրոպական Վրաստան»-ն է, որն ստացել է ձայների 3.8 տոկոսը: Բացի այս երեք ուժերից, նախնական արդյունքներով, խորհրդարան կանցնեն ևս յոթ ուժեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդհանուր ընտրական տեղամասերի թիվը 3 հազար 847 է:

Ընտրություններին մասնակցել է 48 քաղաքական կուսակցության և 2 դաշինք:

Մեծամասնական ընտրակարգով երկրորդ փուլով քվեարկություններ կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսում, Ռուսթավիում, Թելավիում, Ախմետայում, Կվարելիում, Լագոդեխիում:

Հայերեն Русский

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ