Ղարաբաղյան հիմնահարց

Որտեղ Թուրքիան ցանկանում է խնդիրներ ստեղծել, ուղարկում է ջիհադիստների. Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար

5 րոպեի ընթերցում

Որտեղ Թուրքիան ցանկանում է խնդիրներ ստեղծել, ուղարկում է ջիհադիստների. Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հարցում հրադադարի երրորդ փորձի ձախողման գործընթացում Թուրքիայի գործոնն ամենահիմնականն է: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որևէ որոշում կայացնելու հնարավորություն չունի, ասողը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն է:

«Վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունն ինչպիսի՞ն է: Թուրքիան որոշել է ամեն տեղ բացել խնդիրներ՝ փորձելով պարտադրել այն, թե ինքը տարածաշրջանային ամենամեծ ուժն է: Սիրիա, Լիբիա, Կիպրոս, Հունաստանի հետ Արևելյան Միջերկրականի հարցերն են բացվել: Եվ հիմա Ադրբեջանի միջոցով փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունն առաջ տանել»,-ասաց Գասպար Կարապետյանն՝ ավելացնելով, որ այս ապակառուցողական գործընթացները տեսնելով, առանձնապես լավատես չէ Ժնևում սպասվող ՀՀ-ի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների հարցում:

Այս ընթացքում լուրջ աշխատանք տարվեց քարոզչական դաշտում՝ առաջ մղելով այն թեզը, ըստ որի, Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ գործողություններում առկա է Թուրքիայի ցեղասպան ձեռագիրը: Գասպար Կարապետյանը նկատեց, որ թե Հայաստանի դիվանագիտությունը, թե Սփյուռքի կառույցները ակտիվ աշխատեցին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում, բացի հինգ հոգուց, մնացած բոլորը դատապարտեցին Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները, վարձկանների ներկայությունը, ռազմական հանցագործությունները: Դրանից բացի, ոտքի կանգնեց Սփյուռքը, ամեն օր տասնյակ հազարավոր հայեր փակեցին փողոցներ, ճանապարհներ՝ պահանջելով տեղի կառավարություններից դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային:

«Քարոզչական հարթությունում բավական մեծ գործ արվեց, Հայ դատի հանձնախմբերը, աշխարհի տարբեր երկրներում հայկական կառույցները կարողացան հարցը բարձրացնել, հասարակության, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել: Եվրոպացիների հետ աշխատանքում բացատրում ենք այն, որ ջիհադիստները սահմաններ չունեն: Թուրքիան, որտեղ ցանկանա խնդիրներ ստեղծել, կուղարկի ջիհադիստներին»,-ասաց Գասպար Կարապետյանը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Գասպար Կարապետյանը նշեց, որ պետք է աշխատանք տանել բոլոր ուղղություններով՝ առանցքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում նա որպես կարևոր դերակատար համարում է Ռուսաստանին: Գասպար Կարապետյանի կարծիքով, Ռուսաստանը պետք է ավելի կտրուկ և վճռական լինի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: Դրանից բացի ահաբեկչական խնդիրը սպառնալիք է իր համար ևս, ի վերջո, ահաբեկիչները մոտեցել են իր սահմաններին:

Խոսելով այս փուլում Արցախի անկախության ճանաչման հնարավորությունից՝ Գասպար Կարապետյանը նշեց, որ այս պահին դա հեռանկարային չէ ԵՄ անդամ երկրներում, սակայն կարևոր է այդ ուղղությամբ համապատասխան մթնոլորտ ստեղծելը, ինչն արվում է: Տարբեր քաղաքային խորհուրդների կողմից անկախության ճանաչումը, մի շարք գործիչների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելը հենց այդ համատեքստում է: Նա ընդգծեց, որ Հայաստանը ևս պետք է ուղերձներ ուղարկի այն մասին, որ այդ հարցը դրված է սեղանի վրա:

Գասպար Կարապետյանը կարևորեց նաև եվրոպացի պատգամավորներ Հայաստան բերելու հարցը: Նրա խոսքով, Հայաստան բերելը խնդիր չէ, Արցախ տանելու հետ կապված ներկայում անվտանգության հարց կա:

«Ինչպես գիտեք, արդեն եվրոպացի պատգամավորների խումբ եկավ Հայաստան, սակայն անվտանգությունից ելնելով, չկարողացավ Արցախ գնալ: Ստեփանակերտը ռմբակոծում էին: Այժմ աշխատում ենք Արցախի ղեկավարության հետ հետագա անելիքների հետ կապված, տեսնենք, թե որքանով կարող ենք պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ տանել: Ասեմ, որ այո, կան Արցախ այցելությամբ հետաքրքրված կարևոր անձնավորություններ»,-հավելեց Գասպար Կարապետյանը:

Աննա Գզիրյան

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում