Ղարաբաղյան հիմնահարց

Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Շուշիի հրթիռակոծման հետևանքով կան տուժածներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի` Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու արդյունքում Շուշիում կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ադրբեջանը շարունակաբար ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները` խաղաղ բնակչության ու Արցախի բնակավայրերի վրա կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ Թշնամու արձակած հրթիռների նշանակետում դարձյալ հայտնվեց Շուշին։ Կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ»,- նշում են ԱԻՊԾ-ից։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես, թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի«Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը,Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում