Ղարաբաղյան հիմնահարց

Այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չկա․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչութան պետ

1 րոպեի ընթերցում

Այս պահին ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չկա․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչութան պետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչ չունեն, սակայն կան բազմաթիվ փաստական տվյալներ ռազմական գործողություններում նրանց ներգրավման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռաֆայել Վարդանյանն այս մասին ասաց հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ն, արդյոք, ռազմագերու կարգավիճակով վարձկան ահաբեկիչներ։

«Այս պահին այդ մասով հարուցված քրեական գործի շրջանակում համագործակցում ենք Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության գործընկերների հետ։ Այս պահի դրությամբ ռազմագերու կարգավիճակով նման անձինք չունենք, բայց փաստական տվյալները նրանց ներգրավվածության վերաբերյալ բազմաթիվ են»,- ասաց Վարդանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում