Պաշտոնական

Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

1 րոպեի ընթերցում

Արման Մարալչյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Մարալչյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման Մարալչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղինակ Սարգասյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում