Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 973 նոր դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162 -ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 2201 թեստավորում (թեստերի քիչ լինելը կապված է շաբաթ և կիրակի օրերի հետ), իսկ ընդհանուր առմամբ` 379541 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 973 նոր դեպք և 254 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1196 (ավելացել է ևս 16-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69, 93, 79, 79, 79, 55 տարեկան տղամարդիկ և 82, 83, 56, 70, 73, 74, 93, 71, 74, 84 տարեկան կանայք: Բացի 55-ամյա տղամարդուց, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 339 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր