Տարածաշրջանային

Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կարող է ներազդել Թուրքիայի վրա՝ նախաձեռնելով տնտեսական, ռազմատեխնոլոգիական պատժամիջոցներ. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով Ֆրանսիան պետք է շատ ավելի կտրուկ և գործուն քայլերի դիմի Թուրքիայի, մասնավորապես՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սանձարձակ ու ագրեսիվ վարքագիծը զսպելու համար։ Էրդողանի այսօրվա սանձարձակությունը բխում է ուժային տարբեր կենտրոնների շարունակական թողտվությունից, որը լուրջ գլխացավանք է դարձել նրանցից շատերի համար։

Լևոն Հովսեփյանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Թուրքիայում իր դեսպանին հետ կանչելու ֆոնին թուրք-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումները։

«Մինչև այսօրվա իրադարձությունները արդեն իսկ թուրք-ֆրանսիական հարաբերությունները բավական լարված էին և բարդ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի գործընթացներով, լիբիական գործոնով պայմանավորված, որը Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտական քաղաքականության արդյունք է։ Վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերությունները աչքի են ընկել քաղաքական-դիվանագիտական լարվածությամբ, որին ավելացավ նաև ռազմաքաղաքական հարթությունը, ինչը խնդիրներ ստեղծեց նաև ՆԱՏՕ-ի շրջանակում։ Եվ հիմա տեսնում ենք նույն Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն ու ռազմական ներգրավվածությունը Արցախի դեմ սանձազերծված պատերազմում: Ֆրանսիան բազմիցս դարձել է Էրդողանի հանդուգն հռետորաբանության թիրախներից»,- ասաց Հովսեփյանը։

Թուրքագետի կարծիքով՝ Ֆրանսիան կարևոր ներուժ ունի ներազդելու Թուրքիայի վրա քաղաքական և տնտեսական առումներով, որը ֆրանսիական կողմը կարող է նախաձեռնել։

«Կարծում եմ, որ Ֆրանսիան Թուրքիային զսպելու համար արդեն նշմարվող աշխարհաքաղաքական նախաձեռնության կարևոր դերակատար է։ Որպես ԵՄ-ի առանցքային դերակատարներից, մեծ անելիք պետք է ունենա Թուրքիայի ագրեսիվ և անկանխատեսելի քաղաքականության և նրա ղեկավարության, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի սանձարձակ վարքագիծը զսպելու առումով։ Այսօր Թուրքիայի ամենաթույլ օղակներից մեկը տնտեսությունն է և տեխնոլոգիական կախվածությունը, Ֆրանսիան կարող է շատ ավելի հետևողական ու վճռական նախաձեռնողականություն դրսևորել ԵՄ-ի շրջանակում տնտեսական, տեխնոլոգիական պատժամիջոցների կիրառման ուղղությամբ»,- նշեց թուրքագետը։

Ըստ նրա՝ թուրք-ֆրանսիական առևտրատնտեսական ու տեխնոլոգիական համագործակցությունը բավական մեծ ծավալներ ունի, սակայն որոշ առումով ֆրանսիական կողմը կաշկանդված է, քանի որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը ենթադրում է որոշում ԵՄ-ի մակարդակով։ Այդուհանդերձ, Ֆրանսիան, ԵՄ-ի այլ անդամ երկրների հետ այդ հարցը կարող է հետևողականորեն օրակարգում պահել։ Մյուս կողմից, Ֆրանսիան կարող է ռազմաարդյունաբերական ու տեխնոլոգիական էմբարգո կիրառել, քանի որ այդ երկրից Թուրքիայի ներկրումների մեջ զգալի են օդային ու տիեզերական արդյունաբերության, էլեկտրոնային սարքավորումները և այլն։

Թուրքիայի նախագահ Թեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «հոգեկանը բուժելու» կոչ է արել այն բանից հետո, երբ Մակրոնն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամ»-ի գաղափարը: Մակրոնն առաջարկել էր Ֆրանսիայի մահմեդականներին ստեղծել կազմակերպություն, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով` անհրաժեշտ է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցություններից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Էրդողանի հայտարարությունից հետո Ֆրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Անկարայում իր դեսպանին։

Կարեն Խաչատրյան

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում