Ղարաբաղյան հիմնահարց

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ-ի տարարած հաղորդագրությունից։

«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում