Հասարակական

Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական բաժնի պետ Մ. Կալեջյանը:

Նախարար Ցոլակյանը կարևորելով համագործակցությունը այս ոլորտի ընկերությունների հետ, ընդգծել է քաղաքացիական պաշտպանության ոլորտում կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը մասնավորեցրել է 911 ծառայության թվայնացման, ազդարարման համակարգերի արդիականացման, ինչպես նաև բնակչության իրազեկման գործընթացում նորագույն լուծումներ կիրառելու խնդիրները:

Ընկերությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տեղերում քննարկել նորագույն լուծումների տեխնիկական հնարավորությունները և առաջարկել հստակ տարբերակներ: Այս ուղղությամբ կապի օպերատորների մասնագետների հետ կաշխատի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում