Մշակույթ

Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում

2 րոպեի ընթերցում

Մշակույթը սահմաններ չի ճանաչում. բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:

«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որրվերականգնվելէվերջերս:Դացույցէտալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմապայքարումենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայցլավագույնձևով պահպանում ենքմզկիթը»,-նշելէՍևակԱվանեսյանը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, ինչի հետևանքով վիրավորվել են 3 ռուս լրագրողներ:

Սևակ Ավանեսյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկանում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է: Նա եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում