Պաշտոնական

Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ դեսպան: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- ասված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ջիվան Մովսիսյանը հետ է կանչվել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ջիվան Մովսիսյանին հետ կանչել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում