Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տավուշի թեմի առաջնորդին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես օրհասական պահերին, միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագահին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը և նշել, որ, անկախ ստեղծված իրավիճակից, հավատացած է, որ Աստծո զորությամբ և ազգային միասնական ջանքերով կրկին հաջողվելու է դիմագրավել նետված մարտահրավերը և պատվով հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի փորձությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում