Մենք նրան տանելու ենք Արցախ. արցախցի կանայք կհանդիպեն Շոմբի Շարփի հետ և կներկայացնեն իրենց պահանջներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ժամանակավորապես ապրող բողոքի ակցիա իրականացնող արցախցի կանայք հոկտեմեբերի 19-ին ժամը 17:00-ին կհանդիպեն ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի Շոմբի Շարփի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք 3 հոգով հանդիպել էին գրասենյակի ներկայացուցիչներից մեկի հետ և դուրս գալուց հետո մասնակիցներից մեկը հայտնեց, որ այդ պահին Շարփը տեղում չի եղել:

«Նախնական պայմանավորվածության համաձայն, 17:00-ին մենք կներկայանանք մեր պահանջով: Մենք այստեղ ենք մնալու, սպասելու ենք: Մեր հարազատները նկուղներում, առաջնագծում են, մենք տեղ չունենք գնալու»,- նշեց Լիանա Ադամյանը և հայտնեց, որ իրենք ուզում են ՀՀ ՄԱԿ-ի գրանսեյակի ղեկավարին տանել Արցախ, որն անձամբ արձանագրի և միջազգային հանրությանը ներկայացնի ստեղծված իրավիճակը:

Ադամյանը նաև ընդգծեց, որ իրենք հստակ կներկայացնեն Շոմբի Շարփին իրենց պահանջը, որը ստորագրված կլինի ակցիայի մասնակիցների կողմից:

Ակցիայի մասնակից կանայք, ովքեր այնտեղ են իրենց երեխաների հետ, միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանքել Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։

Հավաքվածները ձեռքներին պաստառներ ունեն, որոնց վրա անգլերեն և ռուսերեն գրված են տարբեր կոչեր՝ ուղղված միջազգային հանրությանը. «Կույր մի՛ եղեք», «Ճանաչե՛ք Արցախը», «Ահաբեկչությունն արդեն ձեր քթի տակ է», «Լռությունը բռնություն է», «Մենք խաղաղությո՛ւն ենք ուզում»:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում