Հասարակական

Հայաստանը ՄԻԵԴ դիմելու նպատակով ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ՄԻԵԴ դիմելու նպատակով ուսումնասիրում է ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Տեսանյութը, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, և նյութեր են նախապատրաստում ՄԻԵԴ դիմելու համար»,- ասել է Կիրակոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում