Պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, պատրիարք Կիրիլի կարծիքով, հրադարդարը պետք է օգտագործել այն հակամարտության հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար:

«Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Երկու հարևան ժողովուրդների ապագայի համար կոչ եմ անում հրադադարի ռեժիմն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նա նաև կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշա-Զադեին՝ շարունակել աշխատել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի դիմակայությունը չդառնա միջկրոնական:

«Այսօր յուրաքանչյուրս առանձին-առանձին և բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունն ավարտվի: Կոչով դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ խնայեք միմյանց կյանքերը, թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի: Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել են և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներն ու հայերն ամեն պարագայում պետք է միմյանց հետ ապրեն կողք կողքի»,- նշել է պատրիարք Կիրիլը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցում՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում առարկայական բանակցությունների՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Հայերեն English

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել