Մշակույթ

Անչափ սիրում եմ հայերին. բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

2 րոպեի ընթերցում

Անչափ սիրում եմ հայերին. բրիտանացի դաշնակահարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի երաժշտական թագավորական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էշլի Վոսը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ աջակցում է Հայաստանին ու հայերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ անչափ շատ է սիրում Հայաստանն ու հայերին:

«Ես կցանկանայի աջակցությունս հղել Հայաստանին։ Մի երկիր, որն արդեն երկար տարիներ է՝ անչափ շատ եմ սիրում պատմության, մշակույթի, գեղեցկության համար, բայց ամենից առավել՝ մարդկանց համար, ովքեր աննկարագրելի ու շռայլորեն ջերմ են։ Առասպելական մարդիկ, որոնք բնակչության փոքր թվով հսկայական ներդրում են արել աշխարհում։ Մարդիկ, ովքեր սարսափելի տառապանքների միջով են անցել անցյալում։

Ես անսահման տխուր եմ Հայաստանում տեղի ունցող բռնության սրացման համար:

Բոլորին ուղարկում եմ սերս ու հիացմունքս և հույսս, որ մոտ ապագայում իրավիճակը կկարգավորի խաղաղ ճանապարհով»,- նշել է դաշնակահարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում