Սերգեյ Լավրով.«Իրանի միջուկային դոսիեն կարող է հանձնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդինե

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային դոսիեն կարող է հանձնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե զանգվածային ոչնչացման զենքի տարածման իրական սպառնալիք առաջանա, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք չենք բացառում, որ իրանական հարցը կարող է հանձնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, եթե զանգվածային բնաջնջման, նախեւառաջ` միջուկային, զենքի, տարածման իրական սպառնալիք առաջանա: Ներկայումս նման սպառնալիք մենք չենք տեսնումե,- ասել է նախարարը: «Ներկայիս իրադրության պահպանման դեպքում, երբ Իրանը ուրանի հարստացման աշխատանքներ չի կատարում, մենք պետք է շարունակենք գործել ՄԱԳԱՏԷ-ի միջոցովե,- ընդգծել է Լավրովը: ԱԳ-ի ղեկավարը նշել է, որ Իրանում աշխատող ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն այսօր մուտք ունեն բոլոր այն օբյեկտները, որոնց ազատ մուտքն, միջազգային պայմանագրերի համաձայն, Իրանը պետք է ապահովի: Նախարարը նշել է, որ մոտ ժամանակներս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն ակնկալում են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, իսկ նրանց վերջին զեկույցն առաջընթաց է արձանագրել Իրանի հետ համագործակցության ոլորտում: «Նման, թեկուզ ոչ այնքան արագ, դինամիկայի պահպանման դեպքում Իրանի հետ համագործակցության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն մենք չենք տեսնումե,- ասել է Լավրովը: Մեկնաբանելով Իրանի խորհրդարանի այն որոշումը, որը ուրանի հարստացման աշխատանքների վերսկսում է նախատեսում միջուկային դոսիեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հանձնելու դեպքում, Լավրովը հայտարարել է.«Ինչ վերաբերում է կտրուկ հայտարարություններին, դա գործադիր իշխանության քաղաքականությունը չէե:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ