Արցախ

Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է ասուլիսը. ԼՐԱՑՎԱԾ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է ասուլիսը. ԼՐԱՑՎԱԾ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի ժամով հետաձգել է հոկտեմբերի 10-ին նախատեսված ասուլիսը։

«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է Արցախի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։

Ասուլիսը հրավիրվել էր ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի թողած հետևանքները և ժողովրդի անկոտրում պայքարը:

ԼՐԱՑՈՒՄ. Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով հայտնել է, որտեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ: Ստույգ ժամի մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում