Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո hոկտեմբերի 10-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,գագաթնաժողովին հեռավար ձևաչափով կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Ամենամյա միջազգային այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Երևանյան գագաթնաժողովին կքննարկվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ իրավիճակն Արցախում և, այդ համատեքստում, պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

«Գագաթնաժողովն աշխարհին կարևոր ուղերձներ հղելու լավ հարթակ է, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու աշխարհաքաղաքական գործընթացներում դերակատարում ունենալու՝ Հայաստանի ներուժն ու հեռանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Կիևը հայտարարել է Մասկի ընկերության կողմից Starlink-ի աշխատանքի սահմանափակումների մասին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

Հայաստանն անտառապատման կարիք ունեցող մի շարք մարզեր ունի. Վահե Մացակյան

Կոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 9000-ը

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

Զբոսաշրջությունից մինչև մշակույթ. Դիլիջանի զարգացման նոր հեռանկարները քննարկվեցին TRF 2026-ում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները շարունակում են փոխադարձ հարվածները